Վահանաձև գեղձի հանգույցները կապված են որոշ բարդությունների հետ:
- Կլման ակտի կամ շնչառության դժվարացում. մեծ կամ բազմահանգույց խպիպները կարող են դժվարացնել կլման ակտը կամ շնչառությունը:
- Թիրեոտոքսիկոզ (հիպերթիրեոզ). երբ հանգույցը կամ խպիպն արտադրում են վահանաձև գեղձի հորմոն, վերջինիս ավելցուկը զարգացում է թիրեոտոքսիկոզ: Թիրեոտոքսիկոզը կարող է հանգեցնել քաշի կորստի, մկանային թուլության, ջերմության անտանելիության և անհանգստության կամ գրգռվածության: Թիրեոտոքսիկոզի հավանական բարդություններից են անկանոն սրտազարկը (առիթմիա), թույլ ոսկրերը (օստեոպորոզ) և թիրեոտոքսիկ կրիզ, որը հազվադեպ հանդիպող, սակայն կյանքին սպառնացող և անհետաձգելի բուժօգնություն պահանջող վիճակ է:
- Վահանաձև գեղձի հանգույցի վիրահատության հետ կապված խնդիրներ. եթե բժիշկը խորհուրդ է տալիս հեռացնել մեծացած կամ գերակտիվացած հանգույցը, վիրահատությունից հետո կարող է առաջանալ ողջ կյանքի ընթացքում վահանաձև գեղձի հորմոնային փոխարինող բուժման անհրաժեշտություն:
Հոդվածը հրապարակվել է՝ 24-06-2021
Վերջին վերանայում՝ 22-04-2024