Սնկախտի նշաններից են կարմրավուն թեփոտվող ցանը, որը կարող է չորանալ ու մաքրվել, բշտիկները և քորը։
Երբեմն ցանը կարող է ի հայտ գալ որպես կլորավուն ախտահարված մակերես, որի կենտրոնական շրջանում մաշկն անփոփոխ է (մկնատամ)։
Մատների եղունգների վրա զարգանալիս սնկախտը կարող է առաջացնել դեղնավուն կամ սպիտակավուն գունափոխություն։ Գլխի մազածածկ շրջանում տեղակայվելիս սնկախտը կարող է առաջացնել մազաթափության օջախներ։
Սնկիկային վարակները կարող են ախտահարել մարմնի տարբեր շրջանների մաշկը։ Կախված մաշկի ախտահարված շրջանի տեղակայումից և սնկիկի տեսակից, տարբերում են մաշկի սնկային հիվանդությունների հետևյալ տեսակները՝
- մարզիկի ոտնաթաթ կամ ոտնաթաթի էպիդերմոֆիտիա` ոտնաթաթի սնկային վարակ
- օնիխոմիկոզ` ձեռքի կամ ոտքի եղունգների սնկիկային վարակ
- մարմնի մկնատամ՝ ձեռքերի, ոտքերի կամ իրանի սնկիկային վարակ
- աճուկային էպիդերմոֆիտիա՝ աճուկային և անութային (թևատակ) շրջանի սնկիկային վարակ
- ձեռքի ափի էպիդերմոֆիտիա՝ դաստակի և ձեռքի ափի սնկիկային վարակ
- գլխամաշկի մկնատամ՝ գլխի մազածածկ շրջանի սնկիկային վարակ
- դիմագլխային մկնատամ՝ դեմքի և գլխի մազածածկ շրջանի սնկիկային վարակ
- դեմքի սունկ` դեմքի սնկիկային վարակ:
Ե՞րբ դիմել բժշկին
Պայմանավորվեք և այցելեք ձեր բժշկին, եթե ունեք մաշկի անբացատրելի քոր, գրգռվածություն և այլ նշաններ:
Հոդվածը հրապարակվել է՝ 12-05-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024