Գրադարան
Դերմատոֆիտիա. բուժում

1 րոպե
Մաշկի ախտահարված մակերեսը պետք է պահել մաքուր և չոր, քանի որ սնկերը նախընտրում են բազմանալ խոնավ և տաք միջավայրում։
Սնկախտը բուժվում է հակասնկիկային դեղերով և սովորաբար մաքրվում է շուրջ 4 շաբաթվա ընթացքում։ Դուք կարող եք բժշկի խորհրդով օգտագործել հակասնկիկային որևէ նրբաքսուք (կրեմ) կամ քսուք։ Անպայման ծանոթացեք դեղատուփում առկա ներդիրին և հետևեք նշված ցուցումներին։
Երբեմն սնկիկը կարող է մարմնի մի շրջանից տարածվել այլ շրջաններ, ուստի անձնական հիգիենան ու խնամքը կարևոր են, որ կանխարգելվի վարակի տարածումը։
Հոդվածը տեղադրվել է՝ 12-05-2023 վերանայվել է՝ 12-05-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: