Գրադարան

ՔՍՀ հիվանդություններ. պատճառներ

ՔՍՀ հիվանդություններ. պատճառներ

Time Read 2 րոպե

Քունքստործնոտային հոդն (ՔՍՀ) ապահովում է ստորին ծնոտի սահուն շարժունակությունը:

Ոսկորների այն ծայրերը, որոնք ՔՍՀ-ի ներսում փոխազդում են միմյանց հետ, ծածկված են աճառով և միմյանցից բաժանված են փոքրիկ սկավառակով, որը նորմայում ապահովում է հոդերեսների համատեղելիությունը և ստորին ծնոտի սահուն շարժունակությունը։ Այս բոլոր տարրերը ծածկված են հոդային պատիճով, որի ներքին (սինովիալ) շերտն արտադրում է սինովիալ հեղուկ, որը փոքրացնում է հոդային մակերեսների շփումը հոդի շարժումների ժամանակ:

Աջ և ձախ ՔՍՀ-երում շարժումը համատեղ է, որի պատճառով գործառնական տեսակետից դրանք կազմում են միասնական համակցված հոդ, որում կատարվում են շարժումների հետևյալ տեսակները`

  • ստորին ծնոտի իջեցում և բարձրացում, որը համապատասխանում է բերանը բացելուն և փակելուն
  • ստորին ծնոտի տեղաշարժ դեպի առաջ և դեպի հետ
  • ծնոտի շարժումը դեպի աջ և ձախ:

Ցավով ուղեկցվող ՔՍՀ-ի հիվանդություններ կարող են առաջանալ, եթե՝

  • սկավառակը քայքայվում է կամ դուրս է գալիս իր ճիշտ դիրքից
  • հոդաճառը վնասվում է արթրիտի պատճառով
  • հոդը վնասվում է հարվածից կամ այլ ազդեցություններից։

Այնուամենայնիվ, բազմաթիվ դեպքերում ՔՍՀ-ի հիվանդությունների պատճառը պարզ չէ:

Ռիսկի գործոններ

ՔՍՀ-ի հիվանդությունների զարգացման ռիսկը մեծացնող գործոնները կարող են ներառել հետևյալը՝

  • հոդաբորբի (արթրիտի) տարբեր տեսակներ, ինչպիսիք են ռևմատոիդ արթրիտը և օստեոարթրիտը
  • ծնոտի վնասվածք
  • ատամների երկարաժամկետ (քրոնիկ) կրճտացում կամ սեղմում
  • շարակցական հյուսվածքի որոշ հիվանդություններ, որոնք առաջացնում են ՔՍՀ-ի վրա ազդող խնդիրներ:

Հոդվածը տեղադրվել է՝ 05-08-2023 վերանայվել է՝ 06-08-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով