Լարվածության-կապված սովորույթների մասին ավելի լավ իմանալը, ինչպիսիք են ծնոտը սեղմելը, ատամները կրճտացելը կամ մատիտները ծամելը, կօգնի ձեզ նվազեցնելու դրանց հաճախականությունը:
Հետևյալ խորհուրդները կարող են օգնել ձեզ, որ մեղմացնեք քունքստործնոտային հոդի (ՔՍՀ) հիվանդությունների ախտանիշները:
- Խուսափեք ծնոտի մկանների գերօգտագործումից․ կերեք փափուկ սնունդ: Սնունդը մանր կտրատեք։ Զերծ մնացեք կպչուն կամ երկարատև ծամել պահանջող սննդից: Խուսափեք մաստակ ծամելուց։
- Ձգում և մերսում. ձեր բժիշկը, ատամնաբույժը կամ ֆիզիոթերապևտը կարող են ցույց տալ, թե ինչպես անել ստորին ծնոտի որոշակի վարժանքներ, որոնք ձգում և ամրապնդում են ծնոտի մկանները և ինչպես ինքնուրույն մերսել այդ մկանները:
- Տաքացնող կամ սառեցնող միջոցառումներ․ ձեր դեմքի կողքին տեղային տաք, խոնավ ջերմություն կամ սառույց կիրառելը կարող է օգնել ցավի մեղմացմանը:
Այլընտրանքային բժշկություն
Օժանդակող և այլընտրանքային բուժման մեթոդները կարող են օգնել քրոնիկ ցավի կառավարմանը, որը հաճախ կապված է ՔՍՀ-ի հիվանդությունների հետ:
- Ասեղնաբուժություն. որակավորված ասեղնաբույժը բուժում է քրոնիկ ցավը՝ ձեր մարմնի որոշակի կետերում ներմուծելով մազից բարակ ասեղներ:
- Ռելաքսացիայի մեթոդներ. գիտակցաբար դանդաղեցնելով ձեր շնչառությունը և խորը, կանոնավոր շնչառությունը կարող են օգնել լարված մկանների թուլացմանը, ինչը կարող է նվազեցնել ցավը:
- Կենսաբանական հետադարձ կապ (բիոֆիդբեք). էլեկտրոնային սարքերը, որոնք վերահսկում են որոշակի մկանների ձգվածությունը, կարող են օգնել ձեզ, որ կիրառեք ռելաքսիացիայի արդյունավետ մեթոդներ:
Հոդվածը հրապարակվել է՝ 05-08-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024