Գրադարան

ՔՍՀ հիվանդություններ. ախտանիշներ

ՔՍՀ հիվանդություններ. ախտանիշներ

Time Read 1 րոպե

Քունքստործնոտային հոդի (ՔՍՀ) հիվանդությունների գանգատներն ու ախտանիշները կարող են ներառել հետևյալը:

  • Ձեր ստորին ծնոտի ցավ կամ ցավոտություն
  • ցավ ՔՍՀ-երից մեկնումեկում կամ երկուսում
  • բութ ցավ ձեր ականջի մեջ և շուրջը
  • ծամելու դժվարություն կամ ցավ ծամելելիս
  • դիմային բութ ցավեր
  • հոդի շարժունակության կորուստ, որը դժվարացնում է ձեր բերանը բացելը կամ փակելը:

ՔՍՀ-ի հիվանդությունները նաև կարող են առաջացնել կտտոցների ձայն կամ հոդի ոչ հարթ գործելու զգացողություն, երբ բացում եք ձեր բերանը կամ ծամում եք: Սակայն, եթե ծնոտի սեղմման հետ կապված ցավ կամ շարժունակության սահմանափակում չկա, ձեր բժիշկը հավանաբար ձեզ ՔՍՀ-ի հիվանդության բուժում չի առաջարկի:

Ե՞րբ դիմել բժշկին

Դիմեք ձեր բժշկին, եթե ունեք մշտական ցավ կամ ցավոտություն ձեր ծնոտում կամ եթե չեք կարող ամբողջությամբ բացել կամ փակել ձեր ստորին ծնոտը: Ձեր բժիշկը, ատամնաբույժը կամ ՔՍՀ-ի մասնագետը կարող են քննարկել ձեր խնդրի հնարավոր պատճառներն ու բուժումները:

Հոդվածը տեղադրվել է՝ 05-08-2023 վերանայվել է՝ 06-08-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով