Գրադարան

ՔՍՀ հիվանդություններ. ախտորոշում

ՔՍՀ հիվանդություններ. ախտորոշում

Time Read 1 րոպե

Ձեր բժիշկը կամ ատամնաբույժը կքննարկեն ձեր ախտանիշները և կզննեն ձեր ծնոտը:

Նրանք հավանաբար՝

  • կլսեն և կշոշափեն ձեր ծնոտը և, մասնավորապես, քունքստործնոտային հոդը (ՔՍՀ), երբ բացում և փակում եք ձեր բերանը
  • կստուգեն և կչափեն ձեր ստորին ծնոտի շարժման միջակայքը
  • կսեղմեն ձեր ծնոտը և, մասնավորապես, ՔՍՀ-ը շրջապատող շրջանները՝ հայտնաբերելու ցավի կամ անհարմարավետության տեղերը:

Եթե ձեր բժիշկը կամ ատամնաբույժը կասկածում են ՔՍՀ-ի հետ կապված որևէ խնդիր, ձեզ կարող են առաջարկել՝

  • ատամնաշարի ռենտգեն հետազոտություն՝ ստուգելու ձեր ատամները և ծնոտը
  • համակարգչային տոմոգրաֆիկ (ԿՏ) սքանավորում՝ ՔՍՀ-ի մեջ ներգրավված ոսկորների մանրամասն պատկերներ ստանալու համար
  • մագնիսա-ռեզոնանսային տմոգրաֆիա (ՄՌՏ)՝ հոդային սկավառակի կամ շրջակա փափուկ հյուսվածքի հետ կապված խնդիրները բացահայտելու համար։

ՔՍՀ-ի հիվանդությունների ախտորոշման համար երբեմն օգտագործվում է ՔՍՀ-ի արթրոսկոպիա: ՔՍՀ-ի արթրոսկոպիայի ժամանակ ձեր բժիշկը հոդաճեղքի մեջ տեղադրում է փոքր բարակ խողովակ (կանուլա), որի լուսանցքով ներմուծում է փոքր տեսախցիկ (արթրոսկոպ)՝ հոդը ներսից դիտելու համար, որը կարող է օգնել ախտորոշմանը:

Հոդվածը տեղադրվել է՝ 05-08-2023 վերանայվել է՝ 06-08-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով