Գրադարան

Քունքստործնոտային հոդի հիվանդություններ

Քունքստործնոտային հոդի հիվանդություններ

Time Read 1 րոպե

Քունքստործնոտային հոդը (ՔՍՀ) գործում է որպես ծխնի (հանգույց)՝ կապելով ձեր ստորին ծնոտային ոսկորը ձեր գանգի հետ:

Դուք ունեք մեկական հոդ ձեր ծնոտի յուրաքանչյուր կողմում, որոնք գործում են միասին: ՔՍՀ-ի հիվանդությունները (ՔՍՀ) կարող են ցավ պատճառել նույնանուն հոդում և այն մկաններում, որոնք վերահսկում են ստորին ծնոտի շարժումը:

Հաճախ դժվար է որոշել որևէ անձի մոտ ՔՍՀ-ի հիվանդության ճշգրիտ պատճառը: Ձեր ցավը կարող է պայմանավորված լինել տարբեր գործոնների համակցությամբ, ինչպիսիք են ժառանգականությունը (գենետիկա), հոդաբորբը (արթրիտ) կամ ծնոտի վնասվածքը: Որոշ մարդիկ, ովքեր ծնոտի ցավ ունեն, նաև հակված են սեղմել կամ կրճտացնել իրենց ատամները (բրուքսիզմ), թեև բազմաթիվ մարդիկ, ովքեր սեղմում կամ կրճտացնում են իրենց ատամները, երբեք չեն ունենում ՔՍՀ-ի հիվանդություններ:

Դեպքերի մեծ մասում, ՔՍՀ-ի հիվանդությունների հետ կապված ցավն ու անհարմարավետությունը ժամանակավոր են և կարող են մեղմանալ տնային միջոցների կամ ոչ վիրաբուժական բուժման օգնությամբ: Վիրահատությունը սովորաբար վերջին միջոցն է այն բանից հետո, երբ ոչ վիրահատական միջոցառումները ձախողվել են, սակայն ՔՍՀ-ի հիվանդություն ունեցող որոշ մարդիկ կարող են դիմել վիրաբուժական բուժման:

Հոդվածը տեղադրվել է՝ 05-08-2023 վերանայվել է՝ 06-08-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով