Գրադարան
Տրիխոմոնոզ (տրիխոմոնիազ)

1 րոպե
Տրիխոմոնիազը տարածված սեռական ճանապարհով փոխանցվող վարակ է, որն առաջանում է մակաբույծի կողմից:
Կանանց մոտ տրիխոմոնոզը կարող է առաջացնել գարշահոտ հեշտոցային արտադրություն, սեռական օրգանների քոր և ցավոտ միզարձակում:
Տրիխոմոնոզ ունեցող տղամարդիկ սովորաբար ախտանիշներ չունեն: Տրիխոմոնազով հղի կանանց մոտ մեծանում է վաղաժամ ծննդաբերության ռիսկը:
Տրիխոմոնոզը բուժվում է հակաբիոտիկներով՝ Մետրոնիդազոլ (Ֆլագիլ), Տինիդազոլ (Տինդամաքս) կամ Սեկնիդազոլ (Սոլոսեկ): Կրկին վարակվելը կանխարգելելու համար պետք է միաժամանակ բուժում ստանան բոլոր սեռական զուգընկերները: Դուք կարող եք նվազեցնել վարակվելու վտանգը՝ ամեն անգամ սեռական հարաբերություն ունենալիս պահպանակների ճիշտ օգտագործմամբ:
Հոդվածը տեղադրվել է՝ 26-02-2021 վերանայվել է՝ 26-06-2023 | Հիմնական աղբյուր՝ Evidence-Based Overviews
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: