Գրադարան

Տրիխոմոնոզ. ախտորոշում

Տրիխոմոնոզ. ախտորոշում

Time Read 1 րոպե

Ձեր բժիշկը կարող է ախտորոշել տրիխոմոնոզը սեռական օրգանների զննմամբ և լաբորատոր թեստերով:

Բժիշկն ախտորոշում է տրիխոմոնոզը սեռական օրգանների զննման և լաբորատոր թեստի միջոցով:

Ձեր բժիշկը նաև կարող է մանրադիտակի տակ դիտել հեշտոցային հեղուկի նմուշը՝ կանանց համար կամ առնանդամի ներսից (միզուկից) քսուքը՝ տղամարդկանց համար: Եթե մակաբույծը մանրադիտակի տակ տեսանելի է, ապա հետագա հետազոտությունների կարիք չկա։

Եթե մանրադիտակով մակաբույծը չի երևում, բայց ձեր բժիշկը կարծում է, որ դուք կարող եք տրիխոմոնոզով հիվանդ լինել, կարող են կատարվել այլ թեստեր ևս: Ձեր բժիշկը կարող է պատվիրել հեշտոցային հեղուկի նմուշի, առնանդամի միզուկի քերուկի կամ երբեմն մեզի թեստեր: Դրանք ներառում են արագ հակածնային (անտիգենային) թեստը և նուկլեինաթթվի ամպլիֆիկացիայի թեստը պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով:

Եթե ունեք տրիխոմոնոզ, ձեր բժիշկը կարող է նաև հետազոտություններ կատարել սեռական ճանապարհով փոխանցվող այլ վարակների համար, որ դրանք նույնպես բուժվեն:

Հոդվածը տեղադրվել է՝ 27-02-2021 վերանայվել է՝ 07-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով