Գրադարան

Տրիխոմոնոզ. ախտանիշներ

Տրիխոմոնոզ. ախտանիշներ

Time Read 1 րոպե

Տրիխոմոնոզով մարդկանց մեծ մասը չունի գանգատներ կամ ախտանիշներ:

Այնուամենայնիվ, ախտանիշները կարող են զարգանալ ժամանակի ընթացքում: Երբ գանգատներն ու ախտանիշները զարգանում են, դրանք տարբերվում են տղամարդկանց և կանանց մոտ:

Կանանց մոտ տրիխոմոնոզի գանգատներն ու ախտանիշները ներառում են՝

  • մեծ քանակությամբ ջերիկ, հաճախ՝ գարշահոտ հեշտոցային արտադրություն, որը կարող է լինել թափանցիկ, սպիտակ, մոխրագույն, դեղին կամ կանաչ
  • սեռական օրգանների կարմրություն, այրոց և քոր
  • ցավ միզելու կամ սեռական հարաբերության ժամանակ
  • անհանգստություն (դիսկոմֆորտ) ստամոքսի ստորին հատվածում:

Տղամարդկանց մոտ տրիխոմոնոզը հազվադեպ է առաջացնում ախտանիշներ: Այնուամենայնիվ, երբ տղամարդիկ ունեն գանգատներ և ախտանիշներ, դրանք կարող են ներառել՝

  • քոր կամ գրգռվածություն առնանդամի ներսում
  • այրոց միզելու ժամանակ կամ սերմնաժայթքումից հետո
  • արտադրություն առնանդամից:

Ե՞րբ այցելել բժշկին

Հանդիպեք ձեր բժշկին, եթե ունեք տրիխոմոնոզի որևէ ախտանիշ կամ եթե տեղյակ եք, որ ձեր սեռական զուգընկերն ունի այս վարակը:

Հոդվածը տեղադրվել է՝ 27-02-2021 վերանայվել է՝ 07-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով