Գրադարան

Տրիխոմոնոզ. պատճառներ

Տրիխոմոնոզ. պատճառներ

Time Read 1 րոպե

Տրիխոմոնոզն առաջանում է միաբջիջ նախակենդանիների կողմից՝ փոքրիկ մակաբույծի մի տեսակ, որը կոչվում է Trichomonas vaginalis:

Մակաբույծը մարդկանց միջև անցնում է սեռական օրգանների շփման ժամանակ, ներառյալ՝ հեշտոցային (վագինալ), բերանային (օրալ) կամ հետանցքային (անալ) սեռական հարաբերությունը: Վարակը կարող է փոխանցվել տղամարդկանց և կանանց, կանանց և երբեմն տղամարդկանց միջև:

Մակաբույծը վարակում է սեռական ուղիների ստորին հատվածները։ Կանանց մոտ դա ներառում է սեռական օրգանների արտաքին մասը (ամոթույք կամ վուլվա), հեշտոցը, արգանդի բացվածքը (արգանդի վզիկ) և միզուղիների բացվածքը (միզուկ): Տղամարդկանց մոտ մակաբույծը վարակում է առնանդամի ներսով անցնող միզուկը:

Մակաբույծի ազդեցության (վարակվելու) և վարակի միջև ընկած ժամանակահատվածը՝ ինկուբացիոն կամ գաղտնի շրջանը անհայտ է, բայց ենթադրվում է, որ այն տատանվում է չորսից մինչև 28 օր: Նույնիսկ առանց ախտանիշների, դուք կամ ձեր զուգընկերը դեռ կարող եք տարածել վարակը:

Ռիսկի գործոններ

Տրիխոմոնոզով վարակվելու ռիսկի գործոնները ներառում են՝

  • բազմաթիվ սեռական զուգընկերներ
  • սեռական ճանապարհով փոխանցվող այլ վարակների պատմություն
  • տրիխոմոնոզով նախկին դրվագ
  • սեռական հարաբերություններ առանց պահպանակի:

Հոդվածը տեղադրվել է՝ 27-02-2021 վերանայվել է՝ 07-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով