Գրադարան
Տրիխոմոնոզ. բարդություններ

1 րոպե
Տրիխոմոնոզը երբեմն կարող է առաջացնել բարդություններ:
Օրինակ, տրիխոմոնիազ ունեցող հղի կանայք կարող են՝
- ծննդաբերել շատ վաղ (վաղաժամ)
- ունենալ ցածր քաշ ունեցող երեխա
- ծննդաբերության ընթացքում վարակը փոխանցել երեխային, երբ նա անցնում է ծննդաբերական ուղով:
Տրիխոմոնոզն առաջացնում է սեռական օրգանների գրգռվածությունը, որը կարող է հեշտացնել այլ սեռավարակների մուտքն օրգանիզմ կամ դրանք ուրիշներին փոխանցելը: Տրիխոմոնոզը հավանաբար նաև հեշտացնում է մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) վարակվելը, որը ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ (ՁԻԱՀ) առաջացնող վիրուսն է:
Տրիխոմոնոզը կապված է արգանդի վզիկի կամ շագանակագեղձի քաղցկեղի բարձրացած ռիսկի հետ:
Չբուժված տրիխոմոնոզային վարակը կարող է շարունակվել ամիսներ կամ տարիներ:
Հոդվածը տեղադրվել է՝ 27-02-2021 վերանայվել է՝ 07-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: