Տրիխոմոնոզի բուժումը պահանջում է բերանով ընդունվող (օրալ) հակաբիոտիկ, որն արդյունավետ է այս մակաբույծով պատճառված վարակների դեմ:
Բուժումը կարող է նշանակվել հղիության ընթացքում: Տարբերակները կարող են ներառել հետևյալը:
- Մեգադեղաչափ. ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ Մետրոնիդազոլի (Ֆլագիլ), Տինիդազոլի (Տինդամաքս) կամ Սեկնիդազոլի (Սոլոսեկ) մեկ մեծ դեղաչափ (մեգադոզա): Դուք ընդունում եք այս բերանով ընդունվող (օրալ) դեդամիջոցներից մեկնումեկը միայն մեկ անգամ:
- Բազմակի դեղաչափեր. ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ Մետրոնիդազոլի կամ Տինիդազոլի մի քանի ավելի ցածր դեղաչափեր: Դուք ընդունում եք դեղահաբերը օրական երկու անգամ՝ յոթ օր։ Վարակը լիարժեք վերացնելու համար շարունակեք ընդունել ձեր դեղամիջոցն այնքան ժամանակ, որքան նշանակել է ձեր բժիշկը, նույնիսկ եթե մի քանի օր հետո սկսեք ձեզ ավելի լավ զգալ: Եթե շատ շուտ դադարեցնեք ձեր դեղամիջոցի օգտագործումը, ձեր վարակը կարող է ամբողջությամբ չանհետանալ:
Բոլոր սեռական զուգընկերները միաժամանակ բուժման կարիք ունեն: Սա կանխում է կրկնակի վարակումը (ռեինֆեկցիա): Եվ դուք պետք է խուսափեք սեռական հարաբերությունից, քանի դեռ բուժումը չի ավարտվել և ախտանիշները չեն անհետացել: Դա սովորաբար տևում է հակաբիոտիկի վերջին դեղաչափն ընդունելուց հետո մոտ մեկ շաբաթ: Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե բուժումից հետո ախտանիշները չեն անհետանում:
Ալկոհոլի օգտագործումը բուժման ընթացքում և դրանից հետո մի քանի օր կարող է առաջացնել ուժեղ սրտխառնոց և փսխում: Մի՛ խմեք ալկոհոլ Մետրոնիդազոլ ընդունելուց հետո 24 ժամ, Սեկնիդազոլ ընդունելուց՝ 48 ժամ կամ տինիդազոլ ընդունելուց՝ 72 ժամ հետո:
Բուժումից հետո ձեր բժիշկը, որպես կանոն, կառաջարկի տրիխոմոնազի կրկնակի թեստեր: Բուժումից երկու շաբաթից երեք ամիս անց կրկնակի թեստը կարող է նշանակվել՝ համոզվելու, որ վարակն անհետացել է, և որ դուք նորից վարակված չեք (ռեինֆեկցիա չկա):
Նույնիսկ եթե դուք բուժում եք ստացել, որը լիարժեքորեն վերացրել է տրիխոմոնոզը, հնարավոր է, որ կրկին վարակվեք, եթե անպաշտպան սեռական հարաբերություն ունենաք վարակված որևէ մեկի հետ:
Նույնիսկ եթե դուք ստացել եք բուժում, որը լիարժեքորեն վերացրել է տրիխոմոնոզը, հնարավոր է, որ կրկին վարակվեք, եթե անպաշտպան սեռական հարաբերություն ունենաք տրիխոմոնոզով վարակված զուգընկերոջ հետ:
Հոդվածը հրապարակվել է՝ 27-02-2021
Վերջին վերանայում՝ 22-04-2024