Երեխաների մոտ պորտային ճողվածքի բարդություններ հազվադեպ են գրանցվում:
Բարդություններ կարող են զարգանալ, երբ դուրս ցցված որովայնային հյուսվածքը հայտնվում է «թակարդում» (կոչվում է ճողվածքի օղակում) և այլևս չի կարող ետ մղվել որովայնի խոռոչ: Սա նվազեցնում է օղակված աղիքի հատվածի կամ միջընդերքի արյունամատակարարումը և կարող է հանգեցնել որովայնային ցավի և հյուսվածքների վնասման:
Եթե աղիքի օղակված հատվածը լիովին զրկված է արյան հոսքից, կարող է զարգանալ հյուսվածքների մեռուկացում (նեկրոզ): Այս պայմաններում զարգացող վարակը կարող է արագորեն տարածվել որովայնի խոռոչով մեկ՝ առաջացնելով կյանքին սպառնացող վիճակ՝ ծանր պերիտոնիտ և սեպսիս։
Չափահասների մոտ օղակված պորտային ճողվածքի և աղիների խցանման (անանցանելիության) հավանականությունը փոքր-ինչ ավելի բարձր է: Այս բարդությունների դեպքում սովորաբար պահանջվում է շտապ վիրահատություն:
Հոդվածը հրապարակվել է՝ 29-11-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024