Պորտային ճողվածքը դրսևորվում է պորտի մոտ փափուկ այտուցով կամ ուռուցիկությամբ։
Պորտային ճողվածք ունեցող նորածինների մոտ այս ուռուցիկությունը կամ արտացցվածքը կարող է տեսանելի լինել միայն այն ժամանակ, երբ նրանք լաց են լինում, հազում են կամ լարում որովայնը (օրինակ՝ աղիները դատարկելիս):
Երեխաների պորտային ճողվածքները սովորաբար անցավ են: Սակայն, եթե պորտային ճողվածքն ի հայտ է գալիս հասուն տարիքում, կարող է առաջացնել որովայնային անհարմարավետություն:
Ե՞րբ դիմել բժշկին
Եթե կասկածում եք, որ ձեր նորածին երեխան ունի պորտային ճողվածք, տեղեկացրեք այդ մասին նրա բժշկին: Դիմեք անհետաձգելի բուժօգնության, եթե ձեր նորածին երեխան ունի պորտային ճողվածք և՝
- կարծես ցավ է զգում
- սկսում է փսխել
- ճողվածքի շրջանում նկատում եք ցավոտություն, այտուց կամ գույնի փոփոխություն:
Նմանատիպ մոտեցում պետք է դրսևորել նաև չափահասների համար: Խոսեք ձեր բժշկի հետ, եթե ձեր պորտի մոտ ուռուցիկություն կամ արտացցվածք ունեք և անմիջապես բուժօգնության դիմեք, եթե այդ ուռուցիկությունը դառնում է ցավոտ կամ լարված: Ժամանակին ախտորոշումը և բուժումը կարող են օգնել բարդությունների կանխարգելմանը:
Հոդվածը հրապարակվել է՝ 29-11-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024