Պորտյին ճողվածքն առաջանում է, երբ աղիների մի մասն արտափքվում է որովայնի մկանների բացվածքով, որը գտնվում է պորտի մոտ:
Պորտային ճողվածքները տարածված են և սովորաբար անվնաս են:
Որովայնային ճողվածքի այս տեսակն առավել տարածված է նորածինների մոտ, սակայն կարող է առաջանալ նաև չափահասների մոտ: Նորածնի մոտ պորտային ճողվածքը կարող է արտաքնապես առավել տեսանելի դառնալ, երբ երեխան լաց է լինում՝ առաջացնելով պորտի արտացցում: Սա պորտային ճողվածքի դասական նշան է:
Երեխաների պորտային ճողվածքները հաճախ ինքնուրույն փակվում են կյանքի առաջին երկու տարիների ընթացքում, թեև որոշները կարող են բաց մնալ մինչև հինգ տարի կամ ավելի երկար: Պորտային ճողվածքները, որոնք հայտնվում են հասուն տարիքում, ավելի հավանական է, որ ունենան վիրահատական վերականգնման (պլաստիկայի) կարիք:
Հոդվածը հրապարակվել է՝ 29-11-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024