Վագինիզմը հեշտոցի շրջապատող մկանների ակամա ձգումն է կամ կծկումը (սպազմ):
Հեշտոցը կանանց վերարտադրողական համակարգի մի մասն է, որն արգանդի ստորին հատվածը (արգանդի վզիկ) կապում է մարմնի արտաքին մասի հետ։
Այս ակամա մկանային կծկանքներն առաջանում են, երբ փորձ է արվում ինչ-որ բան՝ առնանդամ, մատ, տամպոն կամ բժշկական գործիք, ներհրել հեշտոցի մեջ: Կծկանքները կարող են լինել թեթև անհարմարավետություն պատճառելուց մինչև խիստ ցավոտ:
Լինելով ցավոտ և անհանգստացնող, վագինիզմն, այնուամենայնիվ, կարելի է բուժել: Վագինիզմի բուժումը կախված է առաջացման պատճառից։
Հոդվածը հրապարակվել է՝ 10-04-2018
Վերջին վերանայում՝ 06-07-2024