Ձեր բժիշկը կամ բժիշկ-գինեկոլոգը կհարցնեն ձեր ախտանիշների և ձեր հիվանդության և սեռական պատմության մասին (անամնեզ):
Գինեկոլոգիական քննությունը կարող է օգնել այլ խնդիրների ժխտմանը կամ հեշտոցի մկանային սպազմի առկայության հաստատմանը: Ավելի հաճախ, գինեկոլոգը փորձում է վագինիզմը տարբերակել հետևյալ երկու վիճակներից:
- Հեշտոցային ատրոֆիա. դաշտանադադարից հետո էստրոգենի պակասը հեշտոցի լորձաթաղանթը դարձնում է ավելի բարակ և չոր:
- Ամոթույքային վեստիբուլիտ (հրահրված վեստիբուլոդինիա). սա առաջացնում է ցավոտ սեռական հարաբերություն (դիսպարեունիա):
Հետազոտությունից առաջ գինեկոլոգը կարող է ձեր հեշտոցի արտաքին բացվածքի շրջանը (նախադուռ) օծել տեղային թմրեցնող նրբաքսուքով՝ ստուգումը ձեզ համար ավելի հարմարավետ դարձնելու համար: Անհրաժեշտության դեպքում դուք կարող եք ուղեգրվել սեռական թեևապևտի խորհրդատվության:
Հոդվածը հրապարակվել է՝ 06-07-2024
Վերջին վերանայում՝ 06-07-2024