Վագինիզմի նշանների մեղմացման ամենապարզ մեթոդը կարող եք փորձել ինքներդ, սկզբում՝ մենակ, իսկ որոշակի հաջողության հասնելուց հետո ձեզ կարող է միանալ նաև ձեր սեռական զուգընկերը։
Այն, ինչ նկարագրվելու է ստորև, ոչ այլ ինչ է, քան սեռական հարաբերության փորձնական «բեմականացում»։ Որքան էլ զարմանալի թվա, ներկայացվող մեթոդը բավականին արդյունավետ է և կարող է օգնել վագինիզմով տառապող բազմաթիվ կանանց։
- Նախ, սկսեք ձեր մարմինը ճանաչելուց։ Ժամանակ հատկացրեք և զննեք ձեր մարմինը, այդ թվում՝ սեռական օրգանները։ Նուրբ մերսեք մարմինը՝ հասկանալու, թե ինչն է ձեզ հաճույք պատճառում։ Շարունակեք դա՝ աստիճանաբար մոտենալով ձեր արտաքին սեռական օրգանների շրջան։
- Հասկացեք, թե ինչ եք զգում, երբ մերսում եք ձեր ամոթույքը (վուլվա) և հեշտոցի արտաքին բացվածքը (նախադուռ)։ Երբ զգաք հաճույք և այն ձեզ թուլացնի, փորձեք ձեր մատը նուրբ կերպով մտցնել հեշտոցի մեջ։ Հիշեք, որ այս փուլին հասնելը կարող է պահանջել օրեր և շաբաթներ։
- Երբ հեշտոց մատով ներթափանցումը հաջողվի, զգացեք ձեր հեշտոցը՝ մատով նուրբ մերսելով ներքին պատերը՝ ամեն անգամ փոձելով մի փոքր ավելի խորը մտցնել ձեր մատը։
- Հաջորդ փուլով կարող եք փորձել զգուշությամբ հեշտոց ներհրել քսանյութով (լուբրիկանտ) պատված տամպոն։ Դարձյալ՝ նուրբ պտտական շարժումներով և համոզված լինելով, որ ձեզ մոտ ամեն ինչ կարգին է, լարված չեք և բավարար թուլացած եք։
- Եթե ունեք սեռական զուգընկեր, հաջորդ փուլով խնդրեք նրան, որ զգուշությամբ դիպչի ձեր սեռական օրգաններին, «խաղա» ձեր ամոթաշրթերի հետ և նուրբ կերպով մերսի ձեր ամոթույքը (վուլվա)։ Այնուհետ՝ նրբորեն ներհրի իր մատը ձեր հեշտոցի մեջ։
- Երբ կհասնեք այն փուլին, որ ցանկանում եք փորձել հեշտոցային սեռական հարաբերություն ունենալ, բոլոր քայլերը՝ սկսած սիրախաղից և վերջացրած առնանդամի ներհրումը հեշտոցի մեջ, կատարեք մեղմորեն, առանց շտապելու և ներքին լարվածության։
Երբ այս քայլերը չօգնեն, դիմեք ձեր բժշկին։
Հոդվածը հրապարակվել է՝ 06-07-2024
Վերջին վերանայում՝ 06-07-2024