Վագինիզմի պատճառները միշտ չէ, որ պարզ են:
Հիմքում կարող են ընկած լինել ֆիզիկական (մարմնական), հոգեբանական և սեռական խնդիրներ: Միզապարկի վարակները, միզուղիների վարակները և խմորասնկիկային վարակները (հեշտոցային կանդիդոզ) կարող են վատթարացնել վագինիզմի ցավը:
Վագինիզմի առաջացմանը նպաստող գործոններից են՝
- տագնապային խանգարումներ
- ծննդաբերական վնասվածքներ, ինչպիսիք են հեշտոցային պատռվածքները
- նախկինում սեռական շրջանի կամ հեշտոցի վիրահատություն
- նախկինում ցավոտ գինեկոլոգիական ներզննման ենթարկվելը
- ոչ հաճելի սեռական հարաբերություն, որը բացատրվում է որպես սեռական զուգընկերոջը մերժելու ենթագիտակցական պատասխան
- սեռական հարաբերության հանդեպ վախ, անհանգստություն (օրինակ՝ ամոթ, ինքնամեղադրանք, հղիանալու, հեշտոցը վնասելու վախ) կամ բացասական զգացումներ, հավանաբար անցյալում սեռական բռնության, բռնաբարության կամ տրավմայի պատճառով:
Բժիշկները տարբերում են վագինիզմի երկու տեսակ:
- Առաջնային․ սա այն դեպքում, երբ կինը ցավ է ունեցել ամեն անգամ, երբ ինչ-որ բան մտել է հեշտոցի մեջ, ներառյալ առնանդամը (կոչվում է ներթափանցող հեշտոցային հարաբերություն), կամ երբ նրանք երբեք չեն կարողացել որևէ բան մտցնել հեշտոցի խոռոչ: Այն նաև կոչվում է ցմահ վագինիզմ:
- Երկրորդային․ սա այն դեպքում, երբ կինը նախկինում առանց ցավի սեռական հարաբերություն է ունեցել, բայց հետո դա դարձել է դժվար կամ անհնար։ Այն նաև կոչվում է ձեռքբերովի վագինիզմ:
Հոդվածը հրապարակվել է՝ 06-07-2024
Վերջին վերանայում՝ 06-07-2024