Վագինիզմի բուժումը սովորաբար կենտրոնանում է հեշտոցային ներթափանցման շուրջ ձեր զգացմունքների կառավարման և աստիճանաբար ձեզ հեշտոցային ներթափանցմանը ընտելացնելուն ուղղված վարժությունների վրա:
Վագինիզմի բուժումը ներառում է ձեր հեշտոցային մկանների այն ռեֆլեքսների ընկճումը, որոնք հանգեցնում են դրանց ակամա կծկման: Բուժումները նաև վերացնում են անհանգստությունները կամ վախերը, որոնք նպաստում են վագինիզմի առաջացմանը:
Ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ այս բուժումներից մեկնումեկը կամ մի քանիսը։
- Տեղային բուժում. տեղային լիդոկաինը կամ համակցված նրբաքսուքները (կրեմ) կարող են օգնել այս վիճակի հետ կապված ցավի թուլացմանը:
- Կոնքի հատակի ֆիզիոթերապիա. ֆիզիոթերապևտը կսովորեցնի, թե ինչպես թուլացնել ձեր կոնքահատակի մկանները:
- Հեշտոցային լայնացնող թերապիա. հեշտոցային (Հեգարի) լայնիչները տարբեր չափերի խողովակաձև գործիքներ են: Դրանց հիմնական նպատակը հեշտոցը ձգել-լայնացնելն է։ Վագինիզմով կանայք օգտագործում են Հեգարի լայնիչներ՝ հեշտոցային ներթափանումն ավելի հարմարավետ դարձնելու և ավելի քիչ զգայուն լինելու համար: Ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ նախ հեշտոցի նախադռան շրջանն օծել տեղային թմրացնող նրբաքսուքով՝ հեշտոցային թափանցումը հեշտացնելու համար:
- Կոգնիտիվ վարքաբանական թերապիա. սա օգնում է հասկանալ, թե ինչպես են ձեր մտքերն ազդում ձեր զգացմունքների և վարքագծերի վրա: Այն արդյունավետ է անհանգստության, դեպրեսիայի և հետտրավմատիկ սթրեսային խանգարումների համար:
- Սեքս-թերապիա. վերապատրաստված սեքս-թերապևտներն աշխատում են անհատների և զույգերի հետ՝ օգնելու նրանց նորից հաճույք գտնել իրենց սեռական հարաբերություններից:
Հոդվածը հրապարակվել է՝ 06-07-2024
Վերջին վերանայում՝ 06-07-2024