Ձեր գլխուղեղի արյունատար անոթների առողջությունը սերտորեն կապված է ձեր սրտի ընդհանուր առողջության հետ:
Ձեր սիրտն առողջ պահելուն ուղղված այս քայլերը նաև կարող են օգնել անոթային դեմենցիայի ռիսկի նվազեցմանը:
- Պահպանեք առողջ արյան ճնշումը. արյան ճնշումը նորմալ միջակայքում պահելը կարող է օգնել ինչպես անոթային դեմենցիայի, այնպես էլ Ալցհեյմերի հիվանդության կանխարգելմանը:
- Կանխարգելեք կամ վերահսկեք դիաբետը. սննդակարգի և ֆիզիկական վարժանքների օգնությամբ 2-րդ տիպի շաքարային դիաբետի զարգացումից խուսափումը դեմենցիայի ռիսկը նվազեցնելու ևս մեկ հնարավոր միջոց է: Եթե արդեն ունեք շաքարային դիաբետ, ձեր գլյուկոզի մակարդակը վերահսկելը կարող է օգնել ձեր գլխուղեղի արյունատար անոթները վնասվելուց պաշպտանվելուն:
- Թողեք ծխելը. ծխախոտ ծխելը վնասում է արյունատար անոթները ձեր օրգանիզմի բոլոր շրջաններում, այդ թվում՝ սրտում և գլխուղեղում:
- Եղեք ֆիզիկապես ակտիվ. կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը պետք է լինի յուրաքանչյուրի առողջության ծրագրի հիմնական մասը: Ի լրումն իր բոլոր մյուս առավելությունների, վարժանքները կարող են օգնել ձեզ խուսափելու անոթային դեմենցիայից:
- Պարբերաբար ստուգեք ձեր խոլեստերինը. առողջ, ցածր յուղայնությամբ սննդակարգը և խոլեստերինն իջեցնող դեղամիջոցները, եթե դրանք ձեզ անհրաժեշտ են, կարող են նվազեցնել ինսուլտների և սրտամկանի ինֆարկտների ռիսկը, որը կարող է հանգեցնել անոթային դեմենցիայի՝ հավանաբար նվազեցնելով ուղեղի զարկերակների ներսում կուտակվող վահանիկների քանակը:
Հոդվածը հրապարակվել է՝ 13-05-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024