Բժիշկները գրեթե միշտ կարող են որոշել, որ ունեք դեմենցիա, սակայն չկա որևէ հատուկ թեստ, որը հաստատում է, որ ունեք անոթային դեմենցիա:
Ձեր բժիշկը որոշում կկայացնի այն մասին, թե արդյոք անոթային դեմենցիան է ձեր ախտանիշների ամենահավանական պատճառը՝ հիմնվելով ձեր տրամադրած տեղեկատվության, ինսուլտի կամ սրտի և արյունատար անոթների խանգարումների ձեր հիվանդության պատմության և թեստերի արդյունքների վրա, որոնք կարող են օգնել ձեր ախտորոշման հաստատմանը:
Լաբորատոր թեստեր
Եթե ձեր բժշկական գրառումները չեն ներառում ձեր սրտի և արյունատար անոթների առողջության հիմնական ցուցանիշների վերջին արժեքները, ձեր բժիշկը կստուգի ձեր՝
- արյան ճնշումը
- արյան խոլեստերինը
- արյան շաքարը:
Նա նաև կարող է նշանակել թեստեր՝ բացառելու հիշողության կորստի և շփոթվածության այլ հնարավոր պատճառները, ինչպիսիք են՝
- վահանաձև գեղձի խանգարումներ
- վիտամինային անբավարարություն:
Նյարդաբանական քննություն
Ձեր բժիշկը հավանաբար կգնահատի ձեր ընդհանուր նյարդաբանական առողջությունը՝ ստուգելով ձեր՝
- ռեֆլեքսները
- մկանների տոնուսը և ուժը, և թե ինչպես է ձեր մարմնի մի կողմի ուժը համեմատվում մյուս կողմի հետ
- աթոռից վեր կենալու և սենյակով քայլելու ունակությունը
- հպման և տեսողության զգացողությունները
- կորդինացիան
- հավասարակշռությունը:
Գլխուղեղի պատկերային հետազոտություններ
Ձեր գլխուղեղի պատկերները կարող են մատնանշել ինսուլտների, արյունատար անոթների հիվանդությունների, ուռուցքների կամ վնասվածքների հետևանքով առաջացած տեսանելի շեղումները, որոնք կարող են փոփոխություններ առաջացնել մտածողության և բանականության մեջ: Ուղեղի պատկերային հետազոտությունը կարող է օգնել ձեր բժշկին բացառելու ձեր ախտանիշների ավելի հավանական և այլ պատճառները:
Անոթային դեմենցիայի ախտորոշման համար ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ գլխուղեղի պատկերային միջոցառումներ, որոնք ներառում են հետևյալը:
- Magnetic resonance imaging (MRI). An MRI uses radio waves and a strong magnetic field to produce detailed images of your brain. You lie on a narrow table that slides into a tube-shaped MRI machine, which makes loud banging noises while it produces images.
- Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ). ՄՌՏ-ն օգտագործում է ռադիոալիքներ և ուժեղ մագնիսական դաշտ՝ ձեր գլխուղեղի մանրամասն պատկերներ ստանալու համար: Դուք պառկում եք նեղ սեղանի վրա, որը սահում է խողովակի տեսքով ՄՌՏ սարքի մեջ, որը բարձր հարվածների ձայներ է արձակում՝ նույն ընթացքում ստեղծելով պատկերներ: ՄՌՏ-ն ցավազուրկ է, սակայն որոշ մարդիկ սարքի ներսում կլաուստրոֆոբիա են զգում և անհանգստանում են աղմուկից: ՄՌՏ-ները, ընդհանուր առմամբ, նախընտրելի պատկերային հետազոտություններ են, քանի որ կարող են նույնիսկ ավելի շատ մանրամասներ տրամադրել, քան ԿՏ սքանավորումները ինսուլտների, մինի-ինսուլտների (տրանզիտոր իշեմիկ գրոհ) և արյունատար անոթների փոփոխությունների մասին և հանդիսանում են անոթային դեմենցիայի գնահատման ընտրության միջոց:
- Համակարգչային տոմոգրաֆիկ (ԿՏ) սքանավորում. ԿՏ սքանավորման համար դուք պառկում եք նեղ սեղանի վրա, որը սահում է փոքր խցիկի մեջ: Ռենտգենյան ճառագայթներն անցնում են ձեր մարմնի միջով տարբեր տեսանկյուններից, և համակարգիչը օգտագործում է այս տեղեկատվությունը ձեր գլխուղեղի մանրամասն խաչաձև հատված պատկերներ (շերտեր) ստեղծելու համար: ԿՏ սկանավորումը կարող է տեղեկատվություն տրամադրել ձեր գլխուղեղի կառուցվածքի մասին և հայտնաբերել ինսուլտի, մինի-ինսուլտի (տրանզիտոր իշեմիկ գրոհ), արյունատար անոթների փոփոխության կամ ուռուցքի ապացույցներ:
Նյարդահոգեբանական (նեյրոփսիխոլոգիական) թեստեր
Այս տեսակի քննությունը գնահատում է ձեր հետևյալ ունակությունները՝
- խոսելու, գրելու և դիմացինի լեզուն հասկանալու
- թվերի հետ աշխատելու
- տեղեկատվությունը սովորելու և հիշելու
- մշակելու որևէ պլան և լուծելու խնդիրը
- արդյունավետ արձագանքելու ենթադրյալ իրավիճակներին:
Նյարդահոգեբանական թեստերը երբեմն ցույց են տալիս բնորոշ արդյունքներ տարբեր տեսակի դեմենցիա ունեցող մարդկանց համար: Անոթային դեմենցիա ունեցող մարդիկ կարող են բացառիկ դժվարությամբ վերլուծել խնդիրը և մշակել արդյունավետ լուծում:
Նրանք կարող են ավելի քիչ հավանականություն ունենալ, որ նոր տեղեկություններ սովորելու և հիշելու դժվարություններ ունենան, քան Ալցհեյմերի հիվանդության պատճառով թուլամտություն ունեցող մարդիկ, եթե նրանց արյունատար անոթների հետ կապված խնդիրները չազդեն հիշողության համար կարևոր գլխուղեղի որոշակի շրջանների վրա: Այնուամենայնիվ, հաճախ թեստերի արդյունքներում շատ համընկնումներ են լինում անոթային դեմենցիա ունեցող մարդկանց և այն մարդկանց միջև, ովքեր նաև ունեն Ալցհեյմերի հիվանդության ուղեղային փոփոխություններ:
Անոթային դեմենցիայի և Ալցհեյմերի դեմենցիայի համընկնումը
Թեև մեծ ուշադրություն է դարձվում Ալցհեյմերի դեմենցիան անոթային դեմենցիայից տարբերակելու վրա, պարզվում է, որ սովորաբար զգալի համընկնում է լինում: Ալցհեյմերի դեմենցիա ախտորոշված մարդկանց մեծամասնությունն ունի անոթային բաղադրիչ, և, նույն կերպ, անոթային դեմենցիա ունեցող մարդկանց մեծամասնության մոտ առկա են ուղեղում Ալցհեյմերի զուգակցված փոփոխություններ:
Հոդվածը հրապարակվել է՝ 13-05-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024