Վասկուլիտի ճշգրիտ պատճառը լիովին պարզված չէ:
Որոշ տեսակներ կապված են մարդու գենետիկական գործոնների հետ: Մյուսները պայմանավորված են իմունային համակարգի սխալմամբ արյունատար անոթների բջիջների վրա հարձակվելու հետևանքով: Իմունային համակարգի այս ռեակցիայի հնարավոր հրահրիչները (տրիգերներ) ներառում են՝
- վարակներ, ինչպիսիք են հեպատիտ B և հեպատիտ C
- արյան քաղցկեղներ
- իմունային համակարգի խանգարումներ, ինչպիսիք են ռևմատոիդ արթրիտ, գայլախտ և սկլերոդերմիա
- որոշ դեղերի նկատմամբ ռեակցիաներ:
Ռիսկի գործոններ
Վասկուլիտը կարող է առաջանալ յուրաքանչյուրի մոտ: Գործոնները, որոնք կարող են մեծացնել որոշակի խանգարումների վտանգը, ներառում են հետևյալը:
- Տարիք. hսկաբջջային արտրիիտը հազվադեպ է առաջանում մինչև 50 տարեկանը, մինչդեռ Կավասակիի հիվանդությունն առավել հաճախ հանդիպում է 5 տարեկանից փոքր երեխաների մոտ:
- Ընտանեկան պատմություն (անամնեզ). Բեհչետի հիվանդությունը, հանգուցավոր պոլիանգիիտը և Կավասակիի հիվանդությունը երբեմն հանդիպում են ընտանիքներում:
- Ապրելակերպի ընտրություն. կոկաինի օգտագործումը կարող է մեծացնել վասկուլիտի զարգացման ռիսկը: Ծխախոտ ծխելը, հատկապես, եթե դուք 45 տարեկանից փոքր տղամարդ եք, կարող է մեծացնել Բյուրգերի հիվանդության ռիսկը (оբլիտերացնող թրոմբանգիիտ):
- Դեղորայք. վասկուլիտը երբեմն կարող է հրահրվել այնպիսի դեղամիջոցներով, ինչպիսիք են Հիդրալազինը, Ալոպուրինոլը, Մինոցիկլինը և Պրոպիլթիուրացիլը:
- Վարակներ. հեպատիտ B-ն կամ C-ն կարող են մեծացնել վասկուլիտի ռիսկը:
- Իմունային խանգարումներ. մարդիկ, ովքեր ունեն աուտոիմուն խանգարումներ, որոնց դեպքում նրանց իմունային համակարգը սխալմամբ հարձակվում է սեփական բջիջների վրա, կարող են վասկուլիտի ավելի բարձր ռիսկի ենթարկվել: Օրինակները ներառում են գայլախտ, ռևմատոիդ արթրիտ և սկլերոդերմիա:
- Սեռ. հսկաբջջային արտերիիտը շատ ավելի տարածված է կանանց մոտ, մինչդեռ Բյուրգերի հիվանդությունը՝ տղամարդկանց մոտ:
Հոդվածը հրապարակվել է՝ 23-03-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024