Բուժումը կենտրոնանում է բորբոքումը վերահսկելու և հիմքում ընկած վիճակների կառավարման վրա, որոնք կարող են հրահրել վասկուլիտը:
Դեղորայքային բուժում
Կորտիկոստերոիդ դեղամիջոցները, ինչպիսին է Պրեդնիզոնը, ամենատարածված դեղամիջոցներն են, որոնք նշանակվում է վասկուլիտի հետ կապված բորբոքումը վերահսկելու համար:
Կորտիկոստերոիդների կողմնակի ազդեցությունները կարող են ծանր լինել, հատկապես, եթե դրանք երկար ժամանակ ընդունեք: Հնարավոր կողմնակի ազդեցությունները ներառում են քաշի ավելացում, դիաբետ և ոսկորների թուլացում: Եթե երկարատև բուժման համար անհրաժեշտ է կորտիկոստերոիդ, դուք, հավանաբար, կստանաք հնարավոր նվազագույն չափաբաժինը:
Կորտիկոստերոիդների հետ կարող են նշանակվել բորբոքման վերահսկման այլ դեղամիջոցներ ևս, որ կորտիկոստերոիդների դեղաչափն ավելի արագ կրճատվի: Օգտագործվող դեղամիջոցը կախված է առկա վասկուլիտի տեսակից: Այս դեղերը կարող են ներառել Մետոտրեքսատ (Տրեքսալ), Ազաթիոպրին (Իմուրան, Ազասան), Միկոֆենոլատ (ՍելՍեպտ), Ցիկլոֆոսֆամիդ, Տոցիլիզումաբ (Ակտեմրա) կամ Ռիտուքսիմաբ (Ռիտուքսան):
Հատուկ դեղամիջոցները, որոնք ձեզ պետք կգան, կախված են ձեր վասկուլիտի տեսակից և ծանրության աստիճանից, ախտահարված օրգաններերից և ուղեկցող այլ առողջական խնդիրներից:
Վիրահատություն
Երբեմն վասկուլիտն առաջացնում է անևրիզմա՝ արյունատար անոթի պատի պարկաձև արտափքում: Այս արտափքումը կարող է վիրահատության կարիք ունենալ՝ նվազեցնելու դրա պատռման վտանգը: Արգելափակված զարկերակները նույնպես կարող են պահանջել վիրաբուժական բուժում՝ տուժած տարածք արյան հոսքը վերականգնելու համար:
Հոդվածը հրապարակվել է՝ 23-03-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024