Վասկուլիտը արյունատար անոթների բորբոքմամբ ընթացքո հիվանդություն է:
Այն նաև հայտնի է որպես անգիիտ և արտերիիտ, որը թարգմանվում է որպես անոթաբորբ և զարկերակաբորբ։
Բորբոքումը կարող է հանգեցնել արյունատար անոթների պատերի հաստացման, ինչը նեղացնում է անոթի լուսանցքը՝ արյան անցման լայնությունը: Եթե արյան հոսքը նվազում է, դա կարող է հանգեցնել օրգանների և հյուսվածքների վնասմանը:
Գոյություն ունեն վասկուլիտի բազմաթիվ տեսակներ, և դրանցից շատերը հազվադեպ հանդիպող են: Վասկուլիտը կարող է ազդել միայն մեկ կամ մի քանի օրգանների վրա: Հիվանդությունը կարող է լինել կարճաժամկետ (սուր) կամ երկարատև (քրոնիկ):
Վասկուլիտը կարող է ախտահարել բոլորին, չնայած որոշ տեսակներ ավելի տարածված են որոշակի տարիքային խմբերի մոտ: Կախված ձեր վասկուլիտի տեսակից, դուք կարող եք լավանալ առանց բուժման: Այնուամենայնիվ, շատ տեսակներ պահանջում են դեղորայքային բուժում բորբոքումը վերահսկելու և սրացումները՝ բռնկումները կանխելու համար:
Վասկուլիտի տեսակները
Կան վասկուլիտի տարբեր տեսակներ, որոնք դասակարգվում են հետևյալ կերպ՝
- համակարգային նեկրոտիկ վասկուլիտներ
- հանգուցավոր պերիարտերիիտ
- Չերջ-Ստրոսի համախտանիշ
- խառը վասկուլիտ
- Վեգեների գրանուլեմատոզ
- հսկաբջջային արտերիիտ
- աորտոարտերիիտ
- հեմոռագիկ վասկուլիտ (Շենլեյն-Հենոխի հիվանդություն)
- մաշկի ալերգիկ վասկուլիտներ
- էկզոգեն անտիգենի մասնակցությամբ (դեղորայքային վասկուլիտ, շիճուկային հիվանդություն, վասկուլիտ վարակային հիվանդությունների դեպքում)
- էնդոգեն անտիգենի մասնակցությամբ (պարանեոպլաստիկ վասկուլիտ, վասկուլիտ ռևմատիկ հիվանդությունների դեպքում, այլ երկրորդային վասկուլիտներ, վասկուլիտ կոմպլեմենտի համակարգի բնածին անբավարարության դեպքում)
- այլ վասկուլիտներ
- Կավասակիի հիվանդություն
- առաջնային նեյրովասկուլիտ
- օբլիտերացնող թրոմբանգիիտ (Բյուրգերի հիվանդություն)
- Բեհչետի հիվանդություն
- այլ։
Հոդվածը հրապարակվել է՝ 16-05-2018
Վերջին վերանայում՝ 29-04-2024