Գրադարան

Վասկուլիտ․ բարդություններ

Վասկուլիտ․ բարդություններ

Time Read 1 րոպե

Վասկուլիտի բարդությունները կախված են ձեր հիվանդության տեսակից և ծանրության աստիճանից:

Այլ դեպքերում դրանք կարող են կապված լինել այն դեղերի կողմնակի ազդեցությունների հետ, որոնք դուք օգտագործում եք ձեր վասկուլիտը բուժելու համար: Վասկուլիտի բարդությունները ներառում են հետևյալը:

  • Օրգանների վնասում. վասկուլիտի որոշ տեսակներ կարող են լինել ծանր՝ առաջացնելով կարևոր օրգանների ախտահարում:
  • Արյան մակարդուկներ և անևրիզմա. արյան անոթում կարող է առաջանալ արյան մակարդուկ (թրոմբ)՝ խանգարելով արյան հոսքը։ Հազվադեպ, վասկուլիտը հանգեցնում է արյունատար անոթի պատի թուլացման և արտափքման՝ ձևավորելով անևրիզմա:
  • Տեսողության կորուստ կամ կուրություն. սա չբուժված հսկաբջջային արտերիտի հնարավոր բարդություն է:
  • Վարակներ. վասկուլիտի բուժման համար օգտագործվող որոշ դեղամիջոցներ կարող են թուլացնել ձեր իմունային համակարգը: Սա կարող է ձեզ ավելի հակված դարձնել վարակների նկատմամբ:

Հոդվածը տեղադրվել է՝ 23-03-2023 վերանայվել է՝ 23-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով