Վազովագալ սինկոպեն կամ ուշագնացությունն առաջանում է այն ժամանակ, երբ ձեր նյարդային համակարգի մի մասը, որը կարգավորում է ձեր սրտի ռիթմը և արյան ճնշումը, խանգարվում է՝ ի որևէ հրահրիչ գործոնի (տրիգեր), ինչպիսին է արյան տեսքը:
Սրտի ռիթմը դանդաղում է, իսկ ոտքերի արյունատար անոթները լայնանում են: Սա թույլ է տալիս արյանը կուտակվել ձեր ոտքերում, ինչը նվազեցնում է արյան ճնշումը: Միասին, արյան ճնշման անկումը (հիպոտենզիա) և սրտազարկի դանդաղեցումը (բրադիկարդիա) արագորեն կրճատում են արյան հոսքը դեպի գլխուղեղ, և դուք կորցնում եք գիտակցությունը:
Երբեմն վազովագալ սինկոպեի դասական հրահրիչ գործոն (տրիգեր) չկա, սակայն, տարածված ազդակներից են՝
- սուր սթրես
- երկար ժամանակ կանգնած մնալը
- տաքության ազդեցություն
- արյուն տեսնելը
- արյուն վերցնելը (նմուշառում)
- մարմնական վնասվածքներից վախը
- գերձգված վիճակ, օրինակ՝ աղիները դատարկելիս:
Հոդվածը հրապարակվել է՝ 15-02-2024
Վերջին վերանայում՝ 22-04-2024