Վազովագալ ուշագնացության դեպքերի մեծ մասում բուժում չի պահանջվում:
Ձեր բժիշկը կարող է օգնել սինկոպի պատճառների բացահայտմանը և քննարկել դրանց կանխարգելման ուղիները:
Այնուամենայնիվ, եթե վազովագալ սինկոպե բավական հաճախ եք ունենում և սա ազդում է ձեր կյանքի որակի վրա, ձեր բժիշկը կարող է առաջարկել, որ փորձեք հետևյալ միջոցներից մեկնումեկը կամ մի քանիսը:
- Դեղորայք․ Ֆլուդրոկորտիզոն ացետատ կոչվող դեղամիջոցը, որը սովորաբար օգտագործվում է ցածր արյան ճնշումը (հիպոտենզիա) բուժելու համար, կարող է օգտակար լինել վազովագալ սինկոպեն կանխելու համար: Կարող են նաև նշանակվել սերոտոնինի հետզավթման ընտրողական արգելակիչներ:
- Ոչ դեղորայքային բուժման մեթոդներ (թերապիաներ). ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ ձեր ոտքերում արյան կուտակումը նվազեցնող միջոցներ: Սա կարող է ներառել ոտքերի վարժությունները, կոմպրեսիոն գուլպաներ կրելը կամ ոտքի մկանները ձգելը, երբ կանգնած եք: Հնարավոր է, որ ձեզ անհրաժեշտ լինի ավելացնել ձեր սննդակարգում աղի քանակը, եթե բարձր արյան ճնշում չունեք: Խուսափեք երկար կանգնելուց, հատկապես տաք, մարդաշատ վայրերում, և խմեք շատ հեղուկներ:
- Վիրահատություն. խիստ հազվադեպ, սրտազարկը կարգավորելու համար էլեկտրական խթանիչ սարքի տեղադրումը կարող է օգնել վազովագալ սինկոպե ունեցող որոշ մարդկանց, եթե այլ բուժումները չեն օգնել:
Հոդվածը հրապարակվել է՝ 15-02-2024
Վերջին վերանայում՝ 22-04-2024