Վազովագալ սինկոպեն առաջանում է, երբ դուք կորցնում եք գիտակցությունը, քանի որ ձեր օրգանիզմը չափազանց ուժեղ է արձագանքում որոշակի ազդակներին, ինչպիսիք են արյան տեսքը կամ ուժեղ հուզական սթրեսը:
Այն նաև կարող է կոչվել նյարդասրտային (նեյրոկարդիոգեն) սինկոպե:
Վազովագալ սինկոպե հրահրող գործոնը (տրիգեր) առաջացնում է ձեր սրտի ռիթմի և արյան ճնշման հանկարծակի անկում: Սա հանգեցնում է գլխուղեղի արյան հոսքի թուլացման, ինչը հանգեցնում է նրան, որ դուք կարճ ժամանակով կորցնում եք գիտակցությունը:
Վազովագալ սինկոպեն սովորաբար անվնաս է և չի պահանջում բուժում: Սակայն հնարավոր է, որ ուշագնացության դրվագի ժամանակ վնասեք ինքներդ ձեզ: Ձեր բժիշկը կարող է առաջարկել հետազոտություններ՝ բացառելու ուշագնացության ավելի լուրջ պատճառները, ինչպիսին է սրտային հիվանդությունը:
Հոդվածը հրապարակվել է՝ 15-02-2024
Վերջին վերանայում՝ 28-04-2024