Մինչև վազովագալ սինկոպեից ուշագնաց լինելը ,դուք կարող եք ունենալ հետևյալ վաղ նշաններից որոշները՝
- գունատ մաշկ
- գլխապտույտ կամ ուշագնաց լինելու զգացում (նախաուշագնացություն)
- ականջներում աղմուկ
- թունելային տեսողություն, երբ ձեր տեսադաշտը նեղանում է՝ թույլ տալով, որ տեսնեք միայն ձեր դիմացը
- սրտխառնոց
- ներքին տաքության զգացողություն
- սառը, կպչուն քրտինք
- մշուշոտ տեսողություն, տեսադաշտում սև ամպի նման բծեր կամ առկայծումներ:
Վազովագալ սինկոպեի դեպքի ականատեսները կարող են նշել՝
- կտրուկ, ոչ նորմալ շարժումներ
- դանդաղած, թույլ անոթազարկ (պուլս)
- լայնացած բբեր (միդրիազ):
Վազովագալ դրվագից վերականգնումը սովորաբար սկսվում է մեկ րոպեից Էլ պակաս ժամանակահատվածում: Այնուամենայնիվ, եթե ուշագնացությունից հետո շատ շուտ եք ոտքի կանգնում՝ մինչև 15-30 րոպե ընթացքում, կրկին ուշաթափվելու վտանգի տակ եք:
Ե՞րբ դիմել բժշկին
Ուշագնացությունը կարող է լինել ավելի լուրջ հիվանդության նշան, ինչպիսիք են սրտային կամ ուղեղային խանգարումները: Հնարավոր է, որ ուշագնացությունից հետո ցանկանաք խորհրդակցել ձեր բժշկի հետ, հատկապես, երբ նախկինում երբեք նման բան չեք ունեցել:
Հոդվածը հրապարակվել է՝ 15-02-2024
Վերջին վերանայում՝ 22-04-2024