Skip to main content

Նկարագիր - Ձկնամկանի ցավ

Ձկնամկանը գտնվում է սրունքի հետևի կողում:

Կծկվելիս ոտքը ծալում է ծնկան հոդում, բարձրացնում կրունկը, և այս շարժումները կարևոր են վազելիս կամ քայլելիս։​

Ձկնամկանի շրջանի (ռուսերեն՝ икра) ցավը սովորաբար պատճառվում է նույն մկանի կծկանքից կամ ձգվածությունից: Սակայն երբեմն ցավը կարող է լինել ավելի լուրջ որևէ հիվանդության ախտանիշներից մեկը: Հաճախ սրունքի ետնաշրջանի մկանների նուրբ մերսումը կարող է մեղմացնել ջղաձգումը և ցավերը: 

Հոդվածը հրապարակվել է՝ 17-01-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024