Skip to main content

Նկարագիր - Արտաարգանդային հղիություն

Հղիությունը սկսվում է բեղմնավորված ձվաբջջից:

Նորմայում բեղմնավորված ձվաբջիջը ներդրվում է արգանդի լորձաթաղանթում։ Արտաարգանդային հղիությունը տեղի է ունենում, երբ բեղմնավորված ձվաբջիջը ներդրվում և սկսում է աճել արգանդի գլխավոր խոռոչից դուրս:

Արտաարգանդային հղիությունն առավել հաճախ առաջանում է ֆալոպյան փողում, որը ձվաբջիջները ձվարանից տեղափոխում է դեպի արգանդ: Արտաարգանդային հղիության այս տեսակը կոչվում է փողային հղիություն: Երբեմն արտաարգանդային հղիությունը զարգանում է այլ շրջաններում՝ ձվարան, որովայնի խոռոչ կամ արգանդի ստորին հատված (վզիկ), որն արգանի խոռոչը միացնում է հեշտոցին:

Արտաարգանդային հղիությունը չի կարող նորմալ ընթացք ունենալ, իսկ բեղմնավորված ձվաբջիջը չի կարող գոյատևել: Բուժումից դուրս մնալու դեպքում աճող հյուսվածքը կարող է առաջացնել կյանքին սպառնացող արյունահոսություն:

Հոդվածը հրապարակվել է՝ 09-08-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024