Skip to main content

Նկարագիր - Oպտիկ նևրիտ

Տեսողական նևրիտն առաջանում է, երբ այտուցը (բորբոքումը) վնասում է տեսողական նյարդը՝ նյարդային մանրաթելերի մի խուրձ, որը տեսողական տեղեկատվություն է փոխանցում ձեր աչքից դեպի գլխուղեղ:

Տեսողական նևրիտի ընդհանուր ախտանշաններն են՝ աչքերը (ակնագնդերը) շարժելիս ցավ և տեսողության ժամանակավոր կորուստ մեկ աչքում:

Տեսողական նևրիտի գանգատներն ու ախտանիշները կարող են լինել ցրված սկլերոզի առաջին վկայությունը կամ կարող են ի հայտ գալ նույն հիվանդության ավելի ուշ փուլերում: Ցրված սկլերոզը հիվանդություն է, որն առաջացնում է գանգուղեղային նյարդերի, այդ թվում՝ տեսողական նյարդի բորբոքում և ախտահարում:

Ցրված սկլերոզից բացի տեսողական նյարդի բորբոքումը կարող է առաջանալ այլ վիճակների պատճառով, ինչպիսիք են վարակները կամ իմունային հիվանդությունները, օրինակ՝ համակարգային կարմիր գայլախտը (լուպուս): Հազվադեպ, մեկ այլ հիվանդություն, որը կոչվում է տեսողային նեյրոմիելիտ, առաջացնում է տեսողական նյարդի և ողնուղեղի բորբոքում:

Տեսողական նևրիտի մեկ դրվագ ունեցող մարդկանց մեծ մասի մոտ տեսողությունը կարող է ի վերջո վերականգնվել առանց որևէ բուժման: Երբեմն ստերոիդային դեղամիջոցները կարող են արագացնել հիվանդությունից հետո տեսողության վերականգնումը:թյունը:

Հոդվածը հրապարակվել է՝ 29-05-2019
Վերջին վերանայում՝ 28-04-2024