Skip to main content

Նկարագիր - Սրտի ռևմատիկ ​հիվանդություն

Սրտի ռևմատիկ հիվանդությունը զարգանում է որպես ռևմատիզմի բարդություն, երբ ախտահարվում ու վնասվում են սրտի փականները կամ սրտի այլ հյուսվածքները։

Սրտի փականային ախտահարումները կարող են հանգեցնել մի վիճակի, երբ խախտվում է արյան հոսքը սրտի խոռոչների միջև կամ սրտի և անոթների միջև: Սա ծանր, հաշմանդամության հասցնող, երբեմն՝ մահվան ելքով հիվանդություն է։ Սակայն սրտի ռևմատիկ հիվանդությունը նաև լիարժեք կանխարգելելի է։

Իմացե՛ք ավելին ռևմատիզմի (ռևմատիկ տենդի) մասին:

Հոդվածը հրապարակվել է՝ 30-05-2019
Վերջին վերանայում՝ 27-04-2024