Որովայնային աորտայի անևրիզման օրգանիզմի գլխավոր զարկերակի՝ աորտայի ստորին մասում լայնացած շրջանն է:
Սկսվելով սրտից (ձախ փորոքից)՝ աորտան անցնում է կրծքավանդակի և որովայնի խոռոչների կենտրոնական մասերով: Որովայնի խոռոչում աորտան կոչվում է որովայնային (աբդոմինալ) աորտա:
Աորտան ամենախոշոր արյունատար անոթն է։ Որովայնային աորտայի անևրիզման, որը պատռվում է, կարող է առաջացնել կյանքին սպառնացող արյունահոսություն:
Բուժումը կախված է անևրիզմայի չափից և նրա մեծացման արագությունից: Բուժումը տարբեր է՝ սկսած կանոնավոր բժշկական ստուգումներից և պատկերային հետազոտություններից մինչև շտապ վիրահատություն:
Հոդվածը հրապարակվել է՝ 25-11-2023
Վերջին վերանայում՝ 29-04-2024