Երբեմն որովայնային աորտայի անևրիզման կարող է հանգեցնել ծանր կամ մահացու բարդությունների:
Որովայնային աորտայի անևրիզմայի բարդությունները ներառում են`
- աորտայի պատի մեկ կամ մի քանի շերտերի պատռվածքներ, որը կոչվում է աորտայի շերտազատում (դիսսեկցիա)
- անևրիզմայի պատռվածք:
Պատռվածքը կարող է առաջացնել կյանքին սպառնացող ներքին արյունահոսություն (մահացությունը կազմում է 85%-ից մինչև 90%, մեծ մասը՝ մինչև հիվանդանոց հասնելը): Ընդհանուր առմամբ, որքան մեծ է անևրիզման և որքան արագ է այն մեծանում, այնքան մեծ է պատռման ռիսկը:
Աորտայի անևրիզմայի պատռման ախտանիշները կարող են ներառել՝
- հանկարծակի, ուժեղ և կայուն որովայնային կամ մեջքի ցավ, որը կարող է զգացվել, կարծես ինչ-որ բան ներսում պատռվել կամ պայթել է
- ցածր արյան ճնշում
- արագացած անոթազարկ (պուլս):
Աորտայի անևրիզմաները նաև մեծացնում են այդ հատվածում արյան մակարդուկների (թրոմբների) առաջացման ռիսկը: Եթե արյան մակարդուկը պոկվում է անևրիզմայի պատի ներսից, կարող է արգելափակել մեկ այլ շրջանի արյունատար անոթը: Խցանված արյունատար անոթի ախտանիշները կարող են ներառել ցավ կամ արյան հոսքի նվազում դեպի ոտքեր, ոտքի մատներ, երիկամներ կամ որովայնի խոռոչի օրգաններ:
Հոդվածը հրապարակվել է՝ 25-11-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024