Որովայնային աորտային անևրիզման կամ առկա անևրիզման վատթարացումը կանխարգելելու համար փորձեք այս խորհուրդները:
- Մի' ծխեք և մի' օգտագործեք ծխախոտային արտադրանքներ․ եթե ծխում եք կամ ծամում եք ծխախոտը, վերջ տվեք այս վնասակար սովորույթին: Խուսափեք նաև պասիվ ծխելուց (երկրորդային ծխից): Եթե ծխախոտից հրաժարվելու համար օգնության կարիք ունեք, խոսեք ձեր բժշկի հետ այն մոտեցումների և մեթոդների մասին, որոնք կարող են օգնել:
- Առողջացրեք ձեր սննդակարգը․ ընտրեք տարբեր տեսակի և գույնի մրգեր և բանջարեղեն, ամբողջահատիկ ձավարեղեն, հավի միս, ձուկ և ցածր յուղայնության կաթնամթերք: Խուսափեք հագեցած և տրանս-ճարպերից և սահմանափակեք կերակրի աղը:
- Վերահսկեք ձեր արյան ճնշումը և խոլեստերինը․ եթե ձեր բժիշկը դեղեր է նշանակել, ընդունեք դրանք այնպես, ինչպես ձեզ հրահանգված է:
- Մնացեք ֆիզիկապես ակտիվ և պարբերաբար վարժանքներ արեք․ ձգտեք շաբաթական առնվազն 150 րոպե չափավոր աերոբիկ ակտիվությամբ զբաղվել: Եթե ակտիվ չեք եղել, սկսեք կամաց-կամաց և աստիճանաբար ավելացրեք ծանրաբեռնվածությունը: Խոսեք ձեր բժշկի հետ այն մասին, թե ինչ տեսակի գործունեություն է ձեզ համար ճիշտ:
Հոդվածը հրապարակվել է՝ 25-11-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024