Ինքնօգնության մոտեցումները կարող են ներառել հետևյալ քայլերը, որոնք հաճախ նշվում են անգլերեն «R․I․C․E․» հապավումով:
- Հանգիստ (Rest). հանգիստ տվեք ձեր ոտնաթաթին (նստած կամ պառկած դիրք)։ Ձեզ կարող է անհրաժեշտ լինել, որ մի քանի օր խուսափեք ֆիզիկական վարժանքներից կամ անցնեք այնպիսի գործունեության, որը չի լարում Աքիլեսյան ջիլը, ինչպիսին է լողը: Ծանր դեպքերում կարող է անհրաժեշտ լինել օգտագործել հենակներ կամ այլ պարագաներ ու գործիքներ:
- Սառույց (Ice). ցավը կամ այտուցը նվազեցնելու համար, մարզվելուց հետո կամ երբ ցավ եք զգում, ջլի շրջանում մոտ 15 րոպե դրեք սառցեպարկ կամ օգտագործեք այլ սառեցնող միջոց:
- Ճնշում (Compress). սովորական կամ առաձգական (էլաստիկ) բինտային սեղմող փաթաթանները կարող են օգնել այտուցի մեղմացմանը և ջլի շարժումների սահմանափակմանը:
- Բարձրացում (Elevate). բարձրացրեք վնասված ոտքը սրտի մակարդակից վեր՝ այտուցը նվազեցնելու համար: Գիշերը քնեք ձեր վնասված ոտքի բարձր դիրքով (օրինակ՝ ոտնաթաթի տակ դրեք բարձ)։
Հոդվածը հրապարակվել է՝ 27-01-2024
Վերջին վերանայում՝ 22-04-2024