Տենդինիտը սովորաբար լավ է արձագանքում ինքնաբուժման միջոցառումներին:
Սակայն, եթե ձեր գանգատներն ու ախտանիշները ծանր են կամ մշտական, ձեր բժիշկը կարող է առաջարկել բուժման այլ տարբերակներ:
Դեղորայքային բուժում
Եթե սովորական ցավազրկող դեղերը, ինչպիսիք են Իբուպրոֆենը (Ադվիլ, Մոտրին IB և այլն) կամ Նապրոքսեն նատրիումը (Ալեվե) բավարար չեն, ձեր բժիշկը կարող է նշանակել ավելի ուժեղ դեղամիջոցներ՝ բորբոքումը նվազեցնելու և ցավը թեթևացնելու համար:
Ֆիզիոթերապիա
Ֆիզիոթերապևտը կարող է խորհուրդ տալ հետևյալ բուժման տարբերակներից որոշները:
- Վարժանքներ. թերապևտները հաճախ առաջարկում են հատուկ ձգող և ամրապնդող վարժություններ, որոնք նպաստում են Աքիլեսյան ջլի և դրան աջակցող կառուցվածքների ապաքինմանն ու ամրապնդմանը: Պարզվել է, որ ամրապնդման հատուկ տեսակը, որը կոչվում է «էքսցենտրիկ» ուժեղացում, որը ներառում է ծանրության դանդաղ իջեցում այն բարձրացնելուց հետո, առանձնակի օգտակար է Աքիլեսյան ջլի հետ կապված մշտական խնդիրների դեպքում:
- Օրթոզային հարմարանքներ. կոշիկի ներդիրը (սեպարատոր) կամ բարձիկը, որը մի փոքր բարձրացնում է ձեր կրունկը, կարող է թուլացնել ջլի լարվածությունը և ապահովել ամորտիզացիա, որը նվազեցնում է ձեր Աքիլեսյան ջլի վրա գործադրվող ուժը:
Վիրահատություն
Եթե մի քանի ամիս կամ ավելի երկար պահպանողական բուժումները չեն օգնում կամ եթե ջիլը պատռվել է, ձեր բժիշկը կարող է առաջարկել Աքիլեսյան ջիլը վերականգնող վիրահատություն:
Հոդվածը հրապարակվել է՝ 27-01-2024
Վերջին վերանայում՝ 22-04-2024