Աքիլեսյան տենդինիտի հետ կապված ցավը սովորաբար սկսվում է որպես թույլ նվացող ցավ սրունքի հետևի մասում կամ կրունկի վերևում, որն առաջացել է վազքից կամ այլ մարզական գործունեությունից հետո:
Ավելի ուժեղ ցավային դրվագներ կարող են առաջանալ երկարատև վազքից, աստիճաններով բարձրանալուց կամ արագավազք (սպրինտերային վազք) կատարելուց հետո:
Դուք նաև կարող եք զգալ ցավոտություն կամ կարկամություն, հատկապես առավոտյան ժամերին, որը սովորաբար բարելավվում է թեթև ակտիվությամբ:
Ե՞րբ դիմել բժշկին
Եթե ունեք մշտական ցավեր ձեր Աքիլեսյան ջլի շրջակայքում, կապ հաստատեք ձեր բժշկի հետ: Անմիջապես դիմեք բուժօգնության, եթե ցավը կամ ոտքի օգտագործման սահմանափակումը ծանր է: Նկատի ունեցեք, որ կարող եք ունենալ Աքիլեսյան ջլի պատռվածք:
Հոդվածը հրապարակվել է՝ 27-01-2024
Վերջին վերանայում՝ 22-04-2024