Ֆիզիկական քննության (բուժզննման) ընթացքում ձեր բժիշկը զգուշորեն կսեղմի տուժած տարածքը՝ որոշելու ցավի, ցավոտության կամ այտուցի տեղը:
Նա նաև կգնահատի ձեր ոտնաթաթի և կոճի ճկունությունը, համաչափությունը, շարժման միջակայքը և ռեֆլեքսները:
Պատկերային հետազոտություններ
Ձեր բժիշկը կարող է նշանակել հետևյալ հետազոտություններից մեկնումեկը կամ մի քանիսը, որ հաստատի ախտորոշումը:
- Ռենտգեն հետազոտություն. ռենտգենը չի կարող ցուցադրել փափուկ հյուսվածքները, ինչպիսիք են ջլերը, սակայն կարող է օգնել այլ վիճակների բացառմանը, որոնք կարող են առաջացնել նմանատիպ ախտանիշներ:
- Գերձայնային հետազոտություն (սոնոգրաֆիա). այս սարքն օգտագործում է ձայնային ալիքներ, որ ստեղծի փափուկ հյուսվածքների պատկերներ, ինչպիսիք են ջլերը: Գերձայնային հետազոտությունը նաև կարող է իրական ժամանակի մեջ ստեղծել Աքիլեսյան ջլի շարժման պատկերներ, իսկ գունային դոպլեր գերձայնը կարող է գնահատել ջլի շուրջ արյան հոսքը:
- Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ). օգտագործելով ռադիոալիքներ և հզոր մագնիսական դաշտեր, ՄՌՏ սարքերը կարող են ստանալ Աքիլեսյան ջլի խիստ մանրակրկիտ պատկերներ:
Հոդվածը հրապարակվել է՝ 27-01-2024
Վերջին վերանայում՝ 22-04-2024