Թեև հնարավոր է, որ աքիլեսյան ջիլի պատռվածքը որևէ գանգատ կամ ախտանիշ չառաջացնի, մարդկանց մեծամասնությունը նշում է հետևյալը:
- Սրունքի ետնամասում ոտքով խփված լինելու զգացողություն:
- Ցավ, հնարավոր է` ուժեղ, և այտուց կրունկի մոտ։
- Քայլելիս ոտնաթաթը դեպի ներքև ձգելու կամ վնասված ոտքը «բրդելու» անկարողություն:
- Վնասված ոտքի մատների վրա կանգնելու անկարողություն:
- Վնասվածքի առաջացման ժամանակ խրթոցի կամ համանման ձայն:
Ե՞րբ դիմել բժշկին
Անհապաղ դիմեք բուժօգնության, եթե ձեր կրունկում խրթոց եք լսում, հատկապես, եթե դրանից հետո չեք կարողանում ճիշտ քայլել:
Հոդվածը հրապարակվել է՝ 16-05-2024
Վերջին վերանայում՝ 16-05-2024