Ֆիզիկական քննության (բուժզննման) ընթացքում ձեր բժիշկը կստուգի ձեր ոտքի ստորին մասի ցավոտությունը և այտուցը:
Նա նաև կարող է շոշափելով հայտնաբերել ձեր աքիլեսյան ջլի շրջանում դատարկություն, եթե այն ամբողջությամբ պատռվել է:
Բժիշկը կարող է խնդրել ձեզ ծնկի իջնել աթոռի վրա կամ պառկել փորի վրա՝ ձեր ոտքերը զննման թախտի ծայրից կախված վիճակում: Այնուհետև նա կսեղմի ձեր սրունքի ձկնամկանը՝ տեսնելու, թե արդյոք ձեր ոտնաթաթն ինքնաբերաբար ճկվում է (Թոմպսոնի թեստ): Եթե դա այդպես չէ, հավանաբար պատռել եք ձեր աքիլեսյան ջիլը:
Աքիլեսյան ջլի պատռվածքի չափը և բնույթը (ամբողջական կամ մասնակի) որոշելու համար ձեր բժիշկը կարող է նշանակել գերձայնային հետազոտություն կամ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիկ (ՄՌՏ) սքանավորում: Այս անցավ հետազոտությունները ստեղծում են ձեր խորանիստ հյուսվածքների պատկերները:
Հոդվածը հրապարակվել է՝ 17-05-2024
Վերջին վերանայում՝ 17-05-2024