Տարիքային բծերը (լենտիգո) առաջանում են չափազանց ակտիվ գունակային (պիգմենտային) բջիջների պատճառով:
Ուլտրամանուշակագույն (ՈւՄ) ճառագայթներն արագացնում են մելանինի արտադրությունը՝ բնական գունակ (պիգմենտ), որը մաշկին տալիս է իր գույնը։ Տարիներ շարունակ արևի ճառագայթների ազդեցությանը ենթարկված մաշկի վրա տարիքային բծերը հայտնվում են, երբ մելանինը կուտակվում է կամ արտադրվում է բարձր քանակներով:
Մաշկը թխացնող լամպերի և սոլյարիների օգտագործումը նույնպես կարող է առաջացնել տարիքային բծեր:
Ռիսկի գործոններ
Ձեզ մոտ տարիքային բծերի զարգացումը կարող է դառնալ ավելի հավանական, եթե դուք՝
- ունեք բաց մաշկ
- ունեք հաճախակի կամ ինտենսիվ արևի ազդեցությանը ենթարկվելու կամ արևայրուքների պատմություն:
Հոդվածը հրապարակվել է՝ 27-01-2024
Վերջին վերանայում՝ 22-04-2024