Տարիքային կամ պիգմենտային բծերը (լենտիգո) կարող են առաջանալ մաշկի բոլոր տեսակների մարդկանց մոտ, սակայն ավելի տարածված են բաց մաշկ ունեցող չափահասների շրջանում:
Ի տարբերություն պեպենների, որոնք տարածված են երեխաների մոտ և անհետանում են արևի ազդեցության բացակայությամբ, տարիքային բծերն ինքնուրույն չեն վերանում:
Տարիքային բծերը՝
- մաշկի գերգունակավորման (հիպերպինգմենտացիայի) հարթ, ձվաձև տարածքներ են
- սովորաբար թխագույնից մինչև մուգ շագանակագույն են
- առաջանում են այն շրջանների մաշկի վրա, որոնք տարիների ընթացքում ամենաշատն են ենթարկվել արևի ազդեցությանը, օրինակ՝ դաստակների ետևի մաս, ոտնաթաթերի ծայրեր, դեմք, ուսեր և մեջքի վերին հատված
- ունեն տարբեր չափեր՝ սկսած պեպենների չափսից մինչև մոտ 13 միլիմետր լայնություն
- կարող են խմբավորվել՝ դառնալով ավելի նկատելի։
Ե՞րբ դիմել բժշկին
Տարիքային բծերը բուժում չեն պահանջում: Խնդրեք ձեր բժշկին զննել այն բծերը, որոնք սև են կամ փոխել են իրենց արտաքին տեսքը: Այս փոփոխությունները կարող են լինել մելանոմայի՝ մաշկի քաղցկեղի ծանր ձևի նշաններ:
Լավագույն տարբերակն այն է, որ ցանկացած նոր մաշկային փոփոխություն գնահատվի ձեր բժշկի կողմից, հատկապես, եթե մաշկային բիծը՝
- սև է
- չափերով մեծանում է
- ունի անկանոն եզր
- ունի գույների անսովոր համակցություն
- արյունահոսում է:
Հոդվածը հրապարակվել է՝ 27-01-2024
Վերջին վերանայում՝ 22-04-2024