Տարիքային բծերը մաշկային փոքր, հարթ մուգ շրջաններ են:
Դրանք ունեն տարբեր չափեր և սովորաբար հայտնվում են արևի տակ գտնվող հատվածներում, ինչպիսիք են դեմքը, դաստակները, ուսերը և ձեռքերը: Տարիքային բծերը նաև կոչվում են արևային բծեր, լյարդային բծեր և արևային լենտիգո:
Տարիքային բծերը շատ տարածված են 50 տարեկանից բարձր չափահասների շրջանում, սակայն երիտասարդները նույնպես կարող են ձեռք բերել դրանք, եթե ժամանակ անցկացնեն արևի տակ:
Տարիքային բծերը կարող են նմանվել քաղցկեղային գոյացությունների: Իսկական տարիքային բծերը բուժման կարիք չունեն, սակայն դրանք նշան են այն բանի, որ մաշկը շատ է ենթարկվել արևի ազդեցությանը և ձեր մաշկը փորձում է պաշտպանվել արևի ճառագայթների ավելի մեծ վնասներից: Կոսմետիկ նկատառումներով գերգունակավորման այս բծերը կարելի է թեթևացնել կամ հեռացնել։
Դուք կարող եք օգնել տարիքային բծերի կանխարգելմանը՝ պարբերաբար օգտագործելով արևապաշտպան քսուքներ և խուսափելով արևից:
Հոդվածը հրապարակվել է՝ 27-01-2024
Վերջին վերանայում՝ 22-04-2024