Վաճառքի համար կան բազմաթիվ գունաթափող նրբաքսուքներ (կրեմ) և լոսյոններ՝ տարիքային բծերը թեթևացնելու համար:
Դրանք կարող են բարելավել տարիքային բծերի տեսքը՝ կախված նրանից, թե որքան մուգ են դրանք և որքան հաճախ եք օգտագործում այս միջոցները: Հնարավոր է, որ ձեզ անհրաժեշտ լինի կանոնավոր կերպով օգտագործել նման արտադրանքը մի քանի շաբաթ կամ ամիս՝ նախքան արդյունքները նկատելը:
Եթե ցանկանում եք փորձել այդպիսի գունաթափող նրբաքսուք, ընտրեք հիդրոխինոն, գլիկոլաթթու կամ կոյաթթու պարունակող որև մեկը: Որոշ ապրանքներ, հատկապես նրանք, որոնք պարունակում են հիդրոխինոն, կարող են առաջացնել մաշկի գրգռում:
Կարող եք նաև դիմահարդարման օգնությամբ տարիքային բծերը դարձնել ավելի քիչ նկատելի:
Հոդվածը հրապարակվել է՝ 27-01-2024
Վերջին վերանայում՝ 22-04-2024