Տարիքային բծերի կամ լենտիգոյի ախտորոշումը կարող է ներառել հետևյալը:
- Տեսողական (վիզուալ) զննում. ձեր բժիշկը սովորաբար կարող է ախտորոշել տարիքային բծերը՝ պարզապես դիտելով-զննելով ձեր մաշկը: Կարևոր է տարիքային բծերը տարբերակել մաշկային այլ խանգարումներից, քանի որ բուժման մեթոդները տարբերվում են, և սխալ բուժման օգտագործումը կարող է հետաձգել անհրաժեշտ բուժումը:
- Մաշկի բիոպսիա. կասկածելի դեպքերում ձեր բժիշկը կարող է առաջարկել այլ հետազոտություններ, ինչպիսին է մաշկի փոքր նմուշի հեռացումը լաբորատոր հետազոտության համար (մաշկի բիոպսիա): Սա կարող է օգնել տարիքային բիծն այլ խնդիրներից տարբերակելուն, ինչպիսին է մաշկի քաղցկեղի տեսակներից մեկը՝ չարորակ լենտիգոն (lentigo maligna): Մաշկի բիոպսիան սովորաբար կատարվում է բժշկի գրասենյակում՝ օգտագործելով տեղային անզգայացնող միջոց:
Հոդվածը հրապարակվել է՝ 27-01-2024
Վերջին վերանայում՝ 22-04-2024